Լրահոս

28.03.2017 17:07


Շուշի քաղաքում և Քաշաթաղի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով

Շուշի քաղաքում և Քաշաթաղի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի՝ ժամը 17:00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Գավառ և Արարատի մարզի Վեդի քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Կապան հատվածի 220-350-րդ կմ-ին առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է մարդատար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ միակողմանի:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

Շուշի քաղաքում և Քաշաթաղի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Այս խորագրի վերջին նյութերը