Լրահոս

13.01.2010 16:21


Լ.Մելիք–Շահնազարյան. «... մենք արդեն մեծ զիջում ենք անում»

Լ.Մելիք–Շահնազարյան. «... մենք արդեն մեծ զիջում ենք անում»

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ այս տարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որևէ առաջընթաց չի կանխատեսում։

-Որևէ էական, լուրջ փոփոխություն, այնուամենայնիվ, չի լինի՝ անկախ Լավրովի գալուց, անկախ Թուրքիայի պահանջներից, քանի որ մինչև այսօր լուծված չէ հիմնական հակասությունը բանակցող կողմերի միջև,-նշել է նա։

Ըստ Լևոն Մելիք-Շահնազարյանի՝ մենք Ադրբեջանին զիջելու ոչ մի թիզ հող չունենք։

-Տարածքային փոխանակում արդեն կատարվել է. Շահումյանի շրջանը և հայկական այլ շրջաններ, որոնք մինչև 1988-ը հայաբնակ են եղել, մնացել են Ադրբեջանի հսկողության  տակ, իսկ ազատագրված շրջանները  մնացել են մեր հսկողության տակ։ Եթե մենք հրաժարվում ենք Արցախի այն շրջանների ազատագրման գաղափարից, որոնք հիմա գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, մենք արդեն մեծ զիջում ենք անում,-հավելել է քաղաքագետը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը