Լրահոս

28.03.2017 15:57


Վարդենիսի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Վարդենիսի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Մարտի 28-ին՝ ժամը 12:21-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ա. Սեսմանուկյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում` նախամուտքում, հայտնաբերել 1928 թ. ծնված Շ. Ա.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը