Լրահոս

28.03.2017 15:19


Առեղծվածային դեպք Կոտայքում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Առեղծվածային դեպք Կոտայքում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ գտնվող ճանապարհին, Honda մակնիշի 10 DO 500 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են հրազենային վնասվածքների հետևանքով մահացած 45-50 տարեկան տղամարդու դի։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, 47-ամյա Վախթանգ Մարգարյանն էր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ դեպք, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը