Լրահոս

28.03.2017 13:46


Մեքենաներ են արգելափակվել

Մեքենաներ են արգելափակվել

Մարտի 28-ին՝ ժամը 09:32-ին, ԱԻՆ–ում հազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալագյազ-Ռիա-Թազա ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում արգելափակվել են «Opel Vectra» մակնիշի 34 NA 371 և «Nissan» մակնիշի 35 CO 872 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը