Լրահոս

28.03.2017 12:25


Մահվան ելքով վրաերթ Երևանի Արտաշիսյան փողոցում

Մահվան ելքով վրաերթ Երևանի Արտաշիսյան փողոցում

Մարտի 27-ին՝ ժամը 1.20-ին, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 77/1 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Սամվել Աղլամազյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 3.30-ին, գիտակցություն չգալով, մահացել է:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ նշված վրաերթը «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 1975 թ. ծնված Վահե Հ.-ն, որը ժամը 11-ին իր տնից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը