Լրահոս

28.03.2017 10:30


Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Վարդենյաց լեռնանացքը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արարատի մարզի Վեդի, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այս խորագրի վերջին նյութերը