Լրահոս

28.03.2017 10:25


Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է երկաթգծի վրա

Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է երկաթգծի վրա

Մարտի 27-ին՝ ժամը 21:59-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել երկաթգծի վրա (տուժածներ չկան, վառելիքի արտահոսք չկա). ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C240» մակնիշի 85 TV 885 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Հ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթգծի սյանը և գլխիվայր շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը. ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով` հատուկ տեխնիկայի օգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը