Լրահոս

27.03.2017 21:48


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մարտի 28-ին և 31-ին, ապրիլի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Մարտի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 29-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, մարտի 31-ից ապրիլի 1-ին կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում

Մարտի 28-ին և 31-ին, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Մարտի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մարտի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.80C (2001 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.60C (1982 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 8.40

Այս խորագրի վերջին նյութերը