Լրահոս

27.03.2017 13:39


Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը փախուստի է դիմել

Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը փախուստի է դիմել

Երեւանում այսօր՝ մարտի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 01։20-ի սահմաններում Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցի 77/1 հասցեի դիմաց անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա Սամվել Ասլամազյանին։

«Shamshyan.com»-ի փոխանցմամբ՝ վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 03։30-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածն աշխատում էր «ՄԵՆ» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ։

Այս խորագրի վերջին նյութերը