Լրահոս

27.03.2017 13:35


Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մարտի 25-ին՝ ժամը 20.30-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պռոշյան և Հ.Կոզերնի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 25-ին՝ ժամը 23.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցումում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 25-ին՝ ժամը 17.00-ին, Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 14/2 հասցի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 25-ին՝ ժամը 23.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մելքումով և Բեկնազարյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի բաժանարար կանաչապատ գոտուն:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 25-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի մարզում՝ Դաշտավան գյուղի դպրոցի դիմաց, իրար են բախվել «Աուդի Ա 4» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ 21074»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 25-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Մ.Գորկու և Հ.Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 25-ին՝ ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի վերին երրորդականի քերծվածք, ձախ ոտնաթաթի քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում` Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի դիմաց, վրաերթի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի դիմաց ճանապարհի երթևեկելի գոտում իրեն անհայտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել, որից հետո անծանոթ երիտասարդներ իրեն տեղափոխել են հիվանդանոց:
Նույն օրը՝ ժամը 21.30-ին, 34-ամյա մի տղամարդ կամավոր ներկայացել է բաժին և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, որից հետո վախենալով մոտենալ տուժողին, նրա հետևից գնացել է հիվանդանոց, տեղեկանալով վիճակի բարվոք լինելու մասին և ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 25-ին՝ ժամը 17.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ի հատվածում վրաերթի է ենթարկել 80-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 26-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, Գյումրիի Տերյան և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն վենտո» և «Ռենո մեգան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն վենտո»-ի վարորդը, ուղևորը և «Ռենո մեգան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 26-ին՝ ժամը 13.45-ին, կանանց միամսյակին նվիրված «Ավտո-Մոտո-Դրիֆտ Շոու»-ի միջոցառման ընթացքում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքում՝ Շահումյանի հրապարակում, վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 25-ին՝ ժամը 20.30-ին, Երևանի Սարալանջի փողոցի թիվ 14/2 հասցեի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը, ուղևորը և «ԲՄՎ»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 26-ին՝ ժամը 16.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի մոտ, վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 26-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 72-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 26-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, Աբովյան-Նոր Հաճն ճանապարհի կամրջին իրար են բախվել «Օպել» և «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Լադա Պրիորա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը