Լրահոս

27.03.2017 10:32


ՃՏՊ Հ. Քոչարի փողոցում

ՃՏՊ Հ. Քոչարի փողոցում

Մարտի 26-ին՝ ժամը 22։56-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է շտապօգնություն։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Mercedes C 180 մակնիշի 34 VP 994 պետհամարանիշի (վարորդ՝ 1957 թ. ծնված Ռ. Ա.) և Volksvagen Golf GT5 մակնիշի 31 SՕ 113 պետհամարանիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: Mercedes C 180 մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1956 թ. ծնված Ռ. Վ.-ը և 1975 թ. ծնված Ք. Գ.-ը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes C 180 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, կատարել հովացման և վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը