Լրահոս

13.01.2010 15:35


Քաղաքագետը պնդել է, որ Բաքվի ջարդերը Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության շարունակությունն են

Քաղաքագետը պնդել է, որ Բաքվի ջարդերը Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության շարունակությունն են

Խոսելով 20 տարի առաջ Բաքվում հայերի կոտորածների մասին՝ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանին այդպես էլ չի հաջողվել ադրբեջանահայության ցեղասպանությունը որպես այդպիսին ներկայացնել աշխարհին՝ որպես Հայոց ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակություն։

-Ինչո՞ւ, այնուամենայնիվ, այդ ժամանակ հայկական իշխանությունները՝ ՀՀՇ-ն, չկարողացան խնդիրը ներկայացնել որպես Հայոց ցեղասպանություն և բարձրացնել դա միջազգային ատյաններում, մանավանդ որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, Ռուսաստանից ուղղակի բղավում էին, որ դա Ցեղասպանություն է։ Ես կարծում եմ, որ դա գալիս էր ինչ-որ իմաստով խնդրի չիմացությունից։ Բանն այն է, որ 3-րդ հանրապետության առաջին իշխանությունները հավասարության նշան էին դրել Բաքվի, Սումգայիթի, Ադրբեջանի կոտորածներից մազապուրծ եղածներին և այստեղից Ադրբեջան, Բաքու, Սումգայիթ գնացածների միջև այն դեպքում, երբ հայաստանաբնակ ադրբեջանցիներից գրեթե ոչ մեկին փախստական դիտարկել չի կարելի,- ասել է Ա. Մանասյանը։

Հարցերից մեկն էլ, ըստ նրա, կարող է լինել այն, թե ջարդերը կանխելու համար ի՞նչ շարժառիթներով է, որ կոմունիստական Մոսկվան ակտիվ գործողությունների չի դիմել։

Քաղաքագետի խոսքերով՝ 1905-1918թթ. դեպքերի նախաձեռնողները եղել են տեղի թուրքե՛րը, իսկ հայերին օգնողները եղել են ծագումով ո՛չ թուրք ադրբեջանցիները՝ թալիշները, քրդերը, լեզգիները և այլն։

-Այսօր ադրբեջանցիներն օգտվում են այն բանից, որ բոլորն էլ կոչվել են ադրբեջանցի, և հաճախ շահարկում են այն բանը, թե շատ ադրբեջանցիներ օգնել են հայերին։ Այդպես չի՛ եղել,- պնդել է Ա. Մանասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը