Լրահոս

13.01.2010 15:20

Իսրայելի ԱԳՆ-ն ներողություն է խնդրել Թուրքիայի դեսպանի հետ կապված միջադեպի համար

Իսրայելի ԱԳՆ-ն ներողություն է խնդրել Թուրքիայի դեսպանի հետ կապված միջադեպի համար

Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը Թուրքիայի դեսպանի հետ կապված միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։ Այալոնը խոստացել է ապագայում կիրառել «ավելի ընդունելի դիվանագիտական միջոցներ»։ Հիշեցնենք, որ Իսրայելի փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանին հրավիրել էր քննարկելու թուրքական հեռուստաընկերությամբ ցուցադրվող «հակաիսրայելական» սերիալը։ Այալոնը Թուրքիայի դեսպանին նախ ստիպել է երկար ժամանակ սպասել իր աշխատասենյակի դռան հետևում, այնուհետև թուրքին նստեցրել է ցածր բազմոցի վրա՝ անձամբ նստելով բարձր աթոռին։ Հրավիրելով լրագրողներին և ցուցադրաբար հրաժարվելով դեսպանի հետ ձեռքսեղմումից՝ Այալոնը եբրայերեն ասել է. «Գլխավորը՝ որ նա հասկանա, որ մենք նստած ենք իրենից բարձր, որ ես չեմ ժպտում, և որ այս սենյակում իսրայելական դրոշից բացի այլ դրոշ չկա»։

Իսրայելի փոխարտգործնախարարը նաև հայտարարել է, որ ամեն երկիր պետք է իմանա իր տեղը։ Այս դեպքից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն ոչ միայն հետ է կանչել իր դեսպանին, այլ նաև նրան նկատողություն է արել։«Հակաիսրայելական դրսևորումների դեմ բողոքը շարունակում է մնալ ուժ մեջ։ Սակայն օտարերկրյա դեսպաններին վիրավորելը իմոճը չէ, և ապագայում ես իմ դիրքորոշումը կարտահայտեմ ավելի ընդունելի դիվանագիտական միջոցներով»,-ասված ՝ Իսրայելի  փոխարտգործնախարարի հայտարարության մեջ։

Ըստ «РИА Новости»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։