Լրահոս

24.03.2017 17:46


Մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը

Մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 և թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք:
Բացահայտվել է կողոպուտի 1, գողության 13, խարդախության 6 և խուլիգանության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը