Լրահոս

24.03.2017 13:35


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 23-24-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ճարտարապետի տան մոտակայքում՝ 1000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակացու փողոցի 1-ին նրբանցքի վերջնամասում՝ 2500 քմ, Վանաձոր-Սպիտակ հատվածի 5-րդ կմ-ին՝ 6000 քմ, Սպիտակ քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 2000 քմ, գերեզմանատան տարածքում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում՝ ՄՓՎ շենքի մոտակայքում՝ 2 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում՝ «Նորայր Սոլոյան» ՍՊԸ գազալցակայանի մոտակայքում՝ 2000 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը