Լրահոս

24.03.2017 10:10


ՃՏՊ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին (լրացված)

ՃՏՊ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին (լրացված)

Մարտի 23-ին՝ ժամը 18:45, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ «Հարյուրի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 38-րդ կմ-ին բախվել են Урал մակնիշի 5537 ՊՆՇ (վարորդ՝ 1970 թ. ծնված Ա. Բ.) և Volksvagen Golf մակնիշի 35 RA 335 պետհամարանիշերով (վարորդ՝ 1989 թ. ծնված Դ. Ա.) ավտոմեքենաները, վերջինս գլորվել է ձորը (մոտ 60 մ), իսկ Урал մակնիշի ավտոմեքենան՝ կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Volksvagen Golf մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1970 թ. ծնված ԼՂՀ քաղաքացի Ռ. Գ.-ը, 1988 թ. ծնված Մ. Զ.-ը, ԼՂՀ քաղաքացի Դ. Ա.-ը և Урал մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1994 թ. ծնված Հ. Գ.-ը, 1989 թ. ծնված Ա. Բ.-ը հոսպիտալացվել են Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Մ. Զ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մնացածինը՝ կայուն:

Այս խորագրի վերջին նյութերը