Լրահոս

10.12.2010 10:37


Մոսկվայում սկսվել են հայերի և ադրբեջանցիների անհամատեղելիության մասին պատմող սկանդալային ֆիլմի նկարահանումները

Մոսկվայում սկսվել են հայերի և ադրբեջանցիների անհամատեղելիության մասին պատմող սկանդալային ֆիլմի նկարահանումները

Մոսկվայում սկսվել են «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանումները: Գործողության կենտրոնում հանգամանքների բերումով միևնույն հորի մեջ հայտնված հայի և ադրբեջանցու փոխհարաբերություններն են: Հերոսների կերպարների միջոցով ֆիլմում վեր են հանվելու թշնամական ժողովուրդների խճճված հարաբերությունները:

21-30 տարեկան հայ երիտասարդների ֆինանսական միջոցներով նկարահանվող կինոնկարը արդեն հասցրել է մոսկվայաբնակ հայերի և ադրբեջանցիների քննարկման նյութ դառնալ: Ըստ մտահղացման, ֆիլմը պետք է ներկայացնի այն պատմական իրողությունները, որոնք, ղարաբաղյան խնդրից զատ, խոչընդոտում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:

Ռեժիսոր Արիկ Մանուկյանը գտնում է, որ կինոնկարը հերոսներից որևէ մեկին արդարացնելու նպատակ չի հետապնդում, ինչպես նաև գնահատականներ չի տալու հայ և ադրբեջանցի ժողովուրդների թշնամական փոխհարաբերություններին, ինչը նկատվում է նույնիսկ երկու երկրների նախագահների շփման մեջ:

Ըստ պրոդյուսեր Աշոտ Պողոսյանի, կինոնկարում գեղարվեստական միջոցներով ցուցադրվելու է իրականությունը. հայերն ու ադրբեջանցիները էթնիկապես անհամատեղելի են: «Քաղաքականության մեջ այդ մասին, հնարավոր է, արժե լռել, բայց թաքցնել իրականությունը արվեստում չի կարելի: Պետք է նշել նաև, որ ցանկացած իրավիճակում փոփոխություններ տեսնելու համար նախ պետք է անվանել իրերն իրենց անուններով: Հենց դա ենք մենք փորձում անել «Ընդհատված երգում»: Ճշմարտությունը մեկն է, որքան էլ որոշ մարդիկ անվանեն այն «ատելության սերմանում» կամ «պատերազմի հրահրում»,- ասում է Պողոսյանը:

«Ընդհատված երգը» հոգեբանական դրամայի պրեմիերան տեղի կունենա Մոսկվայում 2011թ. գարնանը:

Այս խորագրի վերջին նյութերը