Լրահոս

10.12.2010 10:34


Պուտինի նոր շան անունը Բաֆի է

Պուտինի նոր շան անունը Բաֆի է

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի նոր շանը, որ նրան նվիրել էին Բուլղարիա կատարած այցի ժամանակ, կոչել են Բաֆի։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР-ТАСС»-ը։

Հինգշաբթի երեկոյան Նովո-Օգարևո մերձմոսկովյան նստավայրում Պուտինը հանդիպել է շան անունն առաջարկած և այն ինտերնետով ուղարկած Դիմա Սոկոլովի և նրա ծնողների հետ։ Տղան 5,5 տարեկան է։ Վարչապետը Դիմային ծանոթացրել է ձագուկի հետ։

Հիշեցնենք, որ Պուտինը շունը նվեր ստանալուց հետո կառավարության կայքում հաղորդագրություն էր տեղադրել, որտեղ ասվում էր, թե ցանկացողները կարող են վարչապետին օգնել նրան անուն տալու հարցում՝ անուններ ուղարկելով իր ինտերնետային հասցեին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը