Լրահոս

23.03.2017 12:45


Միայնակ մոր երկու զավակներն էլ հաշմանդամ են. նրանք մեր աջակցության կարիքն ունեն (տեսանյութ)

Միայնակ մոր երկու զավակներն էլ հաշմանդամ են. նրանք մեր աջակցության կարիքն ունեն (տեսանյութ)

Միայնակ մայր Մերի Մարտիրոսյանը դիմում է հայրենակիցների աջակցությանը: Նրա երկու զավակները` Սամվել Հայկի Պապյանը /ծնված 2002 թվականին/ և Սիրանույշ Հայկի Պապյանը /ծնված 2000 թվականին/, հաշմանդամ են՝ որդին ծնվել է ասպերգերի համախտանիշով /աուտիզմ/, իսկ դուստրը՝ մանկական ուղեղային կաթվածով: Սիրանույշը փոքրուց Երևանի վերակագնողական կենտրոնում մշտական գտնվել է բժշկական հսկողության տակ: Աղջիկը ինքնուրույն չի քայլում, խոսքը խախտված է: Մինչև 2015 թվականը նա տեղաշարժվել է անվասայլակով, և վերականգնողական բուժումներն ստանալով արդյունավետ արդյունքի է հասել՝ կարողանում է քայլակով տեղաշարժվել: Հիմա նրան ընձեռնվել է հնարավորություն մեկնելու ՌԴ վիրահատության, որի արդյունքում աղջնակը կկարողանա ինքնուրույն քայլել: Վիրահատության համար անհրաժեշտ է 3000 դոլար, որն ընտանիքը չունի, այդ իսկ պատճառով դիմում է հանրության աջակցությանը: Աղջիկը բազմաշնորհ է՝ երգում է, նկարում, մրցույթներում ունեցել է հաջողություններ:

Ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել ՎՏԲ-Հայաստան բանկում Մերի Մարտիրոսյանի անունով բացված հաշվեհամարներին՝

16063002962900 ՀՀ դրամ;

16063002962901 ԱՄՆ դոլար;

16063002962902 ԵՎՐՈ;

16063002962903 ՌԴ ռուբլի;

SWIFT:ARMJAM22:

Մերի Մարտիրոսյանի հեռախոսահամարն է՝ +37493 007 591:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը