Լրահոս

13.01.2010 14:11


Ինչո՞ւ աշխարհը չի տեղեկացվում հայերի՝ Բաքվի ջարդերի մասին

Ինչո՞ւ աշխարհը չի տեղեկացվում հայերի՝ Բաքվի ջարդերի մասին

«Բաքվեցի համերկրացիների միություն» կազմակերպության նախագահ Ռոբերտ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե 20 տարի առաջ հայերի՝ Բաքվում տեղի ունեցած ջարդերը հավասարազոր են ցեղասպանության։

-Այս ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ժամանակ ոչ մի անգամ չի բարձրաձայնվում, որ Բաքվից այսքան մարդ է փախել ջարդերի պատճառով, թե ինչ բարբարոսություններ են եղել, թե որքան բան ենք թողել Բաքվում և դատարկ վերադարձել,- նշել է նա։

Նա նաև հավելել է, որ նման հարցերը ոչ թե հասարակական, այլ պետական մակարդակով է հարկավոր լուծել։

Փախստական, Բաքվի ջարդերից տուժած Էլեոնորա Մելիք-Բաբախանյանն էլ ասել է, թե մենք հետ ենք մնում Ադրբեջանցիներից։

 -Բաքուն իր չեղած տեղը ներկայացնում է, թե Խոջալուում սպանդ է եղել, հաստափոր գրքեր են գրում, տարածում են ամբողջ աշխարհում, իսկ որ Բաքվում տեղի են ունենում ջարդեր, որոնք հավասար են նույն Ցեղասպանությանը, ոչ ոք դրա մասին չի բարձրաձայնում,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը