Լրահոս

13.01.2010 14:09


Վարդան Խաչատրյան. «ՀՀ–ի համար գալիս է բացառիկ պատասխանատվության ժամանակաշրջան»

Վարդան Խաչատրյան. «ՀՀ–ի համար գալիս է բացառիկ պատասխանատվության ժամանակաշրջան»

-Արտաքին հարաբերությունների դաշտում գնալով ավելի ու ավելի բարձրանալու է ջերմաստիճանը։ Իհարկե, այն իր անդրադարձն ունենալու է նաև Հայաստանի ներքին իրավիճակի վրա,- «Փաստարկ» մամուլի ակումբում ասել է ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը։

Խոսելով արտաքին մարտահրավերներից՝ պատգամավորը նշել է, թե գլխավոր խաղացողների կողմից ճնշումների դաշտ է ձևավորվում.

-ՀՀ-ի համար գալիս է բացառիկ պատասխանատվության ժամանակաշրջան, երբ պետք է ամեն բան անել՝ շրջանցելու գլխավոր վտանգները։

Իսկ գլխավոր վտանգները Վարդան Խաչատրյանը երկու մասի է բաժանել.

-Մեկն արտաքին հարաբերություններում ձևավորված վտանգն է. սահմանները բացելն իր հետ բերելու է որոշակի հետևանքներ, որոնք կարող են և՛ ծանր լինել, և՛ շատ բաներ հարվածի տակ դնել։ Հաջորդը հայկական սփյուռքի հետ առաջացող հակասությունն է, որը չենք կարող շրջանցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը