Լրահոս

13.01.2010 12:01

Հայաստանում Լավրովը քննարկելու է ղարաբաղյան հակամարտությունը

Հայաստանում Լավրովը քննարկելու է ղարաբաղյան հակամարտությունը

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունը նախապես հայտնել էր, որ Ռուսաստանի արտգործնախարարի երևանյան այցի քննարկումների առանցքը լինելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ «Ուշադրության կենտրոնում լինելու է ղարաբաղան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ տեսակետների փոխանակումը»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։ Այսօր Մոսկվայում ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկվելու է նաև Էրդողան-Պուտին և Էրդողան-Մեդվեդև հանդիպումների ժամանակ։ Հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկայում կայանալիք հանդիպման ընթացքում ևս անդրադարձ է լինելու ԼՂ հիմնախնդրին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։