Լրահոս

18.03.2017 10:32


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի՝ ժամը 10:30-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:

Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում տեղում է թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը