Լրահոս

18.03.2017 10:29


Առկա է փլուզման վտանգ

Առկա է փլուզման վտանգ

Մարտի 17-ին՝ ժամը 18:52-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 51 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի երկաթբետոնե ծածկը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ պատշգամբի երկաթբետոնե ծածկը (4 քմ) քայքայվել է, և առաջացել են ճաքեր:

Տեղեկատվությունը փոխանցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ բաժնի պետին. դեպքի վայրում է գտնվել Երևանի փրկարարական վարչության Մալաթիա-Սեբաստիա համայնքային բաժնի պետը:

Այս խորագրի վերջին նյութերը