Լրահոս

18.03.2017 10:27


Կորել է քաղաքացի

Կորել է քաղաքացի

Մարտի 17-ին՝ ժամը 15:01-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի Երիտասարդական փողոցի 1-ին անցումի տներից մեկի բնակիչ, 1988 թ. ծնված Կ. Ա.-ը (ունի հոգեկան խնդիրներ) ս. թ. մարտի 12-ին դուրս է եկել տանից Վանաձոր քաղաք ուղևորվելու նպատակով և չի վերադարձել, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:

Փրկարարներն որոնողական աշխատանքներ են իրականացրել «Կամակատար» կոչվող մատուռից դեպի Ստեփանավան քաղաքի ուղղությամբ:

Ժամը 18:15-ի դրությամբ՝ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:

Այս խորագրի վերջին նյութերը