Ճարպակալման դեմ լավագույն լուծումները. «Սլավմեդ» ԲԿ
Ժամանանակից վիրաբուժությունըու զարգացած տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս պացիենտին առաջարկել քիչ տրավմատիկ միջամտություններ, որոնք նաև երաշխավորում են հետվիրահատական կարճ շրջան ու արագ ապաքինում: «Սլավմեդ» ԲԿ-ում ներդրվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի պացիենտը ստանա մատչելի ու արդյունավետ բուժում որակյալ մասնագետների կողմից:
«Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականի զրույցը «Սլավմեդ» ԲԿ-ի Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, բարիատրիկ (ճարպակալման) վիրաբույժ Արամ Սեդրակյանի հետ:
-Պարոն Սեդրակյան, ընդհանուր վիրաբուժությունը ինչքան էլ պարզ, այնքան էլ բարդ հասկացություն է: Մասնավորապես ի՞նչ խնդիրներով պացիենտը կարող է դիմել մեզ:
-Մեր ծառայությունն իրականացնում է աղեստամոքսային տրակտի օրգանների (կերակրափող, ստամոքս, ենթաստամոքսային գեղձ, լյարդ, լեղապարկ, հաստ և բարակ աղիներ, տարբեր տեղակայման ճողվածքներ) վիրահատական միջամտություններ, այդ թվում՝ պրոկտոլոգիական միջամտություններ:Այլ կերպ ասած՝ իրականացնում ենք որովայնի խոռոչի օրգանների պաթոլոգիաների բուժում՝ ապահովելով հիվանդների՝ արագ և առանց բարդությունների ապաքինումը: Մեր կենտրոնը հագեցած է եվրոպական չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման համար նախատեսված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Վիրահատությունները կատարվում են և բաց և լապարոսկոպիկ եղանակով, սակայն նախապատվությունը տալիս ենք լապարոսկոպիային:
-Ո՞րն է առավելությունը:
- Նվազ ինվազիվություն, փոքր կտրվածքներ, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակ, հոսպիտալացման սեղմ ժամկետ (1-2 օր), արագ ապաքինում և հիանալի կոսմետիկ արդյունավետություն. սրանք այն առավելություններն են, որոնց համար մենք նախընտրում ենք լապարասկոպիկ մեթոդը: Լապարոսկոպիկ մուտքը վիրաբույժին նաև հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի վիրահատություններ կատարել որովայնի խոռոչի օրգանների վրա՝ համապատասխան ցուցումների առկայության դեպքում: Մենք կատարում ենք նաև մեկ կտրվածքվ լապարոսկոպիկ վիրահատություններ (SILS տեխնիկա), որոնց դեպքում մի քանի կտրվածքների փոխարեն առկա է 1 կտրվածք (մինչև 2 սմ), այն էլ պորտի մեջից: Այս մոտեցումը հրաշալի կոսմետիկ արդյունքի երաշխիքն է: Վիրահատություններն իրականացվում են վերջին սերնդի գերմանական «KARL STORZ» ընկերության արտադրության էնդոսկոպիկ համակարգով, որն ապահովում է մաքսիմալ բարձր որակի Full HD տեսանելիություն և մինիալի հասցնում բարդությունները վիրահատության ժամանակ՝ թույլ է տալով իրականացնել անթերի և անվտանգ վիրահատական միջամտություններ: Բայց իհարկե կարող են լինել նաև դեպքեր, երբ պահանջվում է երկփուլ կամ եռափուլ բուժում տարբեր մեթոդների կիրառմամբ։ Նման միջամտություններ ևս հաջողությամբ իրականացնում ենք:
-Ձեր ծառայությունը նաև ճարպակալման դեմ է լուծումներ առաջարկում: Ինչքանո՞վ է այն այսօր պահանջված միջամտություն:
-Ճարպակալումը քրոնիկական, ժառանգական գործոնով պայմանավորված խրոնիկ հիվանդություն է, որի հիմքում ընկած է ավելորդ ճարպի կուտակումն օրգանիզմում: Այն բերում է ոսկրա-մկանային, սիրտ-անոթային, միզասեռական համակարգերի տարբեր խնդիրների, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական բարդույթների: Մենք իրականացնում քաշի նվազեցման ինչպես ոչ վիրահատական, այնպես էլ վիրահատական միջամտություններ՝ստամոքսի բալոնավորում, օղակավորում, երկայնակի մասնահատում, դրենավորում (bypass, Sadi, BPD և այլն): Ի դեպ, մեր թիմը առաջինն էր ՀՀ-ում, որ 2007թ-ի հոկտեմբերի 10-ին իրականացրեց ճարպակալման դեմ վիրահատություն՝ստամոքսի լապարոսկոպիկ օղակավորում: Մենք առաջատարն ենք այդ ոլորտում.օգնում ենք մարդկանց ժամանակի ընթացքում անվերադարձ կորցնել ավելորդ քաշը: Այս վիրահատությունները մեծ պահանջարկ ունեն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում, ինչը պայմանավորված է ճարպակալման խնդիրներ ունեցող մարդկանց քանակով: Մենք շատ պացիենտներ ենք ունենում ոչ միայն Հայաստանից, այլև մեզ ճանաչում ու գալիս են վիրահատվելու նաև ԱՄՆ-ից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, ՌԴ-ից: Մեր մասնագիտական կազմը պրոֆեսիոնալ է, մեր մոտեցումները՝ նորարար:
-Դուք նորարարությունների կողմնակից…
-Այո, մեր թիմը նաև առաջինն էր ՀՀ-ում, որ լապարոսկոպիկ եղանակով տարիներ առաջ իրականացրեց ստոծանու կերակրափողային ճողվածքիվիրահատությունը: Լինում են դեպքեր, երբ պացիենտները ամբողջությամբ չպատկերացնելով հարցի լրջությունը, փորձում են ինքնաբուժմամբ զբաղվել՝ այրոցի զգացողությունը վերացնող դեղորայքի ձեռք բերմամբ: Դեղորայքը վերացնում է ոչ թե պատճառը, այլ հետևանքը ու ժամանակավոր ազդեցություն է ունենում: Իսկ մասնավորապես կարդիալ փականի անբավարարվածության և կերակրափողային բացվածքի ճողվածքի հետևանքով առաջացած կերակրափողի լորձաթաղանթի վերափոխումը աղիքային լորձաթաղանթի խիստ վտանգավոր է և հղի կերակրափողի ուռուցքի առաջացման հավանականությամբ: Խնդիրը պահանջում է բացառապես վիրահատական միջամտությունը, որը մենք կատարում ենք լապարասկոպիկ եղանակով:Մենք կարևորում ենք մեր պացիենտների առողջությունն ու անվտանգությունը:Վիրահատությունից 1-2 օր հետո հիվանդը կարող է գնալ տուն:
-Ո՞րն է պացիենտների հետ շփման Ձեր մոտեցումը:
-Բժշկի մասնագիտությունը ոչ ժամ, ոչ պատարագ է հարցնում: Բժիշկը պետք է հասկանա յուրաքանչյուր պացիենտի ապրումները, նրան բժշկական օգնությունից զատ նաև ցուցաբերի հոգեբանական աջակցություն: Յուրաքանչյուրի հետ պետք է խոսի իր լեզվով: Իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է հետևի բժշկության հայտնի օրենքին՝ մի՛ վնասիր:
-Իսկ վերապատրաստումները ի՞նչ տեղ ունեն Ձեր աշխատանքում:
-Իմ կարծիքով մշտական վերապատրաստումներն ու որակավորման կատարելագործումը յուրաքանչյուր բժշկի մասնագիտական գործունեության առանցքներից պիտի լինի: Մենք հենց այս սկզբունքով ենք առաջնորդվում ու պարբերաբար մասնակցում գիտաժողովների, վերապատրաստման ծրագրերի ու աշխարհի առաջատար երկրների լավագույն մասնագետների վարպետության դասերի, նրանց նաև հրավիրում մեր կենտրոն: Այս պահին ակտիվ համագործակցություն ունենք ՌԴ տարբեր կլինիկաների հետ: Մասնավորապես անցյալ տարեվերջին Սլավմեդ ԲԿ-ի հրավերով և «KARL STORZ» ընկերության աջակցությամբ Ռուսաստանի առաջատար լապարոսկոպիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վլադիմիր Անիշչենկոն այցելեց մեր կենտրոն:
Այցի շրջանակներում իրականացվեցին վարպետության դասեր (master class) «Լապարոսկոպիկ վիրաբուժության ժամանակակից մոտեցումները» թեմայով, ինչպես նաև կատարվեցին ռեֆլյուքսային հիվանդության և ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի վիրահատություններ վիրասրահից ուղիղ հեռարձակմամբ:
-Ձեր խորհուրդը մեր ընթերցողներին:
-Հրաժարվեք վնասակար սովորություներից՝ ծխելուց, թմրանյութեր և շատ ալկոհոլ օգտագործելուց: Խորհուրդ եմ տալիս զբաղվել ակտիվ սպորտով, ինչպես նաև շատ զբոսնել մաքուր օդին: Առողջ ապրելակերպի կարևոր նախապայմաններից է նաև տարին մեկ անգամ հետազոտվելը պրոֆիլակտիկ նպատակներով, իսկ ամենափոքր գանգատի դեպքում անհապաղ դիմեք բժշկի, ինքնաբուժությամբ մի զբաղվեք:
Ճարպակալման դեմ լավագույն լուծումները. «Սլավմեդ» ԲԿ
Ժամանանակից վիրաբուժությունը ու զարգացած տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս պացիենտին առաջարկել քիչ տրավմատիկ միջամտություններ, որոնք նաև երաշխավորում են հետվիրահատական կարճ շրջան ու արագ ապաքինում: «Սլավմեդ» ԲԿ-ում ներդրվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի պացիենտը ստանա մատչելի ու արդյունավետ բուժում որակյալ մասնագետների կողմից:
«Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականի զրույցը «Սլավմեդ» ԲԿ-ի Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, բարիատրիկ (ճարպակալման) վիրաբույժ Արամ Սեդրակյանի հետ:
-Պարոն Սեդրակյան, ընդհանուր վիրաբուժությունը ինչքան էլ պարզ, այնքան էլ բարդ հասկացություն է: Մասնավորապես ի՞նչ խնդիրներով պացիենտը կարող է դիմել մեզ:
-Մեր ծառայությունն իրականացնում է աղեստամոքսային տրակտի օրգանների (կերակրափող, ստամոքս, ենթաստամոքսային գեղձ, լյարդ, լեղապարկ, հաստ և բարակ աղիներ, տարբեր տեղակայման ճողվածքներ) վիրահատական միջամտություններ, այդ թվում՝ պրոկտոլոգիական միջամտություններ:Այլ կերպ ասած՝ իրականացնում ենք որովայնի խոռոչի օրգանների պաթոլոգիաների բուժում՝ ապահովելով հիվանդների՝ արագ և առանց բարդությունների ապաքինումը: Մեր կենտրոնը հագեցած է եվրոպական չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման համար նախատեսված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Վիրահատությունները կատարվում են և բաց և լապարոսկոպիկ եղանակով, սակայն նախապատվությունը տալիս ենք լապարոսկոպիային:
-Ո՞րն է առավելությունը:
- Նվազ ինվազիվություն, փոքր կտրվածքներ, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակ, հոսպիտալացման սեղմ ժամկետ (1-2 օր), արագ ապաքինում և հիանալի կոսմետիկ արդյունավետություն. սրանք այն առավելություններն են, որոնց համար մենք նախընտրում ենք լապարասկոպիկ մեթոդը: Լապարոսկոպիկ մուտքը վիրաբույժին նաև հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի վիրահատություններ կատարել որովայնի խոռոչի օրգանների վրա՝ համապատասխան ցուցումների առկայության դեպքում: Մենք կատարում ենք նաև մեկ կտրվածքվ լապարոսկոպիկ վիրահատություններ (SILS տեխնիկա), որոնց դեպքում մի քանի կտրվածքների փոխարեն առկա է 1 կտրվածք (մինչև 2 սմ), այն էլ պորտի մեջից: Այս մոտեցումը հրաշալի կոսմետիկ արդյունքի երաշխիքն է: Վիրահատություններն իրականացվում են վերջին սերնդի գերմանական «KARL STORZ» ընկերության արտադրության էնդոսկոպիկ համակարգով, որն ապահովում է մաքսիմալ բարձր որակի Full HD տեսանելիություն և մինիալի հասցնում բարդությունները վիրահատության ժամանակ՝ թույլ է տալով իրականացնել անթերի և անվտանգ վիրահատական միջամտություններ: Բայց իհարկե կարող են լինել նաև դեպքեր, երբ պահանջվում է երկփուլ կամ եռափուլ բուժում տարբեր մեթոդների կիրառմամբ։ Նման միջամտություններ ևս հաջողությամբ իրականացնում ենք:
-Ձեր ծառայությունը նաև ճարպակալման դեմ է լուծումներ առաջարկում: Ինչքանո՞վ է այն այսօր պահանջված միջամտություն:
-Ճարպակալումը քրոնիկական, ժառանգական գործոնով պայմանավորված խրոնիկ հիվանդություն է, որի հիմքում ընկած է ավելորդ ճարպի կուտակումն օրգանիզմում: Այն բերում է ոսկրա-մկանային, սիրտ-անոթային, միզասեռական համակարգերի տարբեր խնդիրների, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական բարդույթների: Մենք իրականացնում քաշի նվազեցման ինչպես ոչ վիրահատական, այնպես էլ վիրահատական միջամտություններ՝ստամոքսի բալոնավորում, օղակավորում, երկայնակի մասնահատում, դրենավորում (bypass, Sadi, BPD և այլն): Ի դեպ, մեր թիմը առաջինն էր ՀՀ-ում, որ 2007թ-ի հոկտեմբերի 10-ին իրականացրեց ճարպակալման դեմ վիրահատություն՝ստամոքսի լապարոսկոպիկ օղակավորում: Մենք առաջատարն ենք այդ ոլորտում.օգնում ենք մարդկանց ժամանակի ընթացքում անվերադարձ կորցնել ավելորդ քաշը: Այս վիրահատությունները մեծ պահանջարկ ունեն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում, ինչը պայմանավորված է ճարպակալման խնդիրներ ունեցող մարդկանց քանակով: Մենք շատ պացիենտներ ենք ունենում ոչ միայն Հայաստանից, այլև մեզ ճանաչում ու գալիս են վիրահատվելու նաև ԱՄՆ-ից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, ՌԴ-ից: Մեր մասնագիտական կազմը պրոֆեսիոնալ է, մեր մոտեցումները՝ նորարար:
-Դուք նորարարությունների կողմնակից…
-Այո, մեր թիմը նաև առաջինն էր ՀՀ-ում, որ լապարոսկոպիկ եղանակով տարիներ առաջ իրականացրեց ստոծանու կերակրափողային ճողվածքի վիրահատությունը: Լինում են դեպքեր, երբ պացիենտները ամբողջությամբ չպատկերացնելով հարցի լրջությունը, փորձում են ինքնաբուժմամբ զբաղվել՝ այրոցի զգացողությունը վերացնող դեղորայքի ձեռք բերմամբ: Դեղորայքը վերացնում է ոչ թե պատճառը, այլ հետևանքը ու ժամանակավոր ազդեցություն է ունենում: Իսկ մասնավորապես կարդիալ փականի անբավարարվածության և կերակրափողային բացվածքի ճողվածքի հետևանքով առաջացած կերակրափողի լորձաթաղանթի վերափոխումը աղիքային լորձաթաղանթի խիստ վտանգավոր է և հղի կերակրափողի ուռուցքի առաջացման հավանականությամբ: Խնդիրը պահանջում է բացառապես վիրահատական միջամտությունը, որը մենք կատարում ենք լապարասկոպիկ եղանակով:Մենք կարևորում ենք մեր պացիենտների առողջությունն ու անվտանգությունը:Վիրահատությունից 1-2 օր հետո հիվանդը կարող է գնալ տուն: