Մարտի 16-ին՝ ժամը 19.05-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Սևան քաղաքի Շինարարների փողոցից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Վարուժան Հ.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտաբերվել է կաթուցիչ, որի մեջ առկա էր դեղնականաչավուն զանգված: Վարուժան Հ.-ն հայտարարել է, որ այն «մարիխուանա» թմրամիջոց է, որը ձեռք է բերել 2016 թ. աշնանը Չկալովկա գյուղի դաշտամիջյան հատվածից՝ ծխելու միջոցով գործածելու համար: Կատարվում է հետաքննություն:
Մարիխուանա՝ գրպանից
Մարտի 16-ին՝ ժամը 19.05-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Սևան քաղաքի Շինարարների փողոցից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Վարուժան Հ.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտաբերվել է կաթուցիչ, որի մեջ առկա էր դեղնականաչավուն զանգված:
Վարուժան Հ.-ն հայտարարել է, որ այն «մարիխուանա» թմրամիջոց է, որը ձեռք է բերել 2016 թ. աշնանը Չկալովկա գյուղի դաշտամիջյան հատվածից՝ ծխելու միջոցով գործածելու համար:
Կատարվում է հետաքննություն: