Լրահոս

16.03.2017 15:10


Մեկ օրում Թեհրանից Երևան է ժամանել 292 իրանցի

Մեկ օրում Թեհրանից Երևան է ժամանել 292 իրանցի

Մարտի 15-ին Թեհրանից Երևան է ժամանել 292 իրանցի: Այս մասին «Facebook»-ի իր էջում գրել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Թռիչքներն իրականացրել են «Իրան Ասեման» և «Մահան Էյր» ավիաընկերությունները: «Իրան Ասեման» ավիաընկերությունը փոխադրել է 124 ուղևոր, իսկ «Մահան Էյր» ավիաընկերությունը՝ 168:
Այսօր ևս ավիաընկերությունները նույն երթուղով նախատեսում են մեկական չվերթ իրականացնել: Ակնկալվում է 270 իրանցու մուտք Հայաստանի Հանրապետություն:
Հիշեցնենք, որ իրանական մի շարք ավիաընկերություններ երեկվանից՝ մարտի 15-ից, սկսել են ավելացնել թռիչքների հաճախականությունը: Նովրուզ տոնին ընդառաջ՝ իրանական ավիաընկերությունները կիրականացնեն 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը