Լրահոս

15.03.2017 18:45


Խարդախության և խարդախությանը հանցակցելու մեղադրանքներով

Խարդախության և խարդախությանը հանցակցելու մեղադրանքներով

Մարտի 14-ին՝ ժամը 13.35-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Շիրակի փողոցի թիվ 56 շենքի մոտից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Վասիլ Մ.-ն, որը 2016թ. հուլիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 14-ին՝ ժամը 15.05-ին, Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 15 շենքի մոտից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Սաթենիկ Վ.-ն, որը մարտի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 հոդվածի (խարդախության հանցակցության) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը