Լրահոս

14.03.2017 18:05


Ջրառատում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ջրառատում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը Քննչական կոմիտեի նախագահի կողմից հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը.

«Նախնական տվյալներով՝ ժամը 13։30-ից 14-ի սահմաններում Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։ Միջադեպի հետևանքով երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ըստ բժշկական նախնական հետազոտության արդյունքների՝ տուժածներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, երկրորդը՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ՝ մեջքի շրջանում, երրորդը՝ ձախ ձեռքի կոտրված։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով։ Ստեղծվել է քննչական խումբ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ փորձագետների հետ միասին, իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու համար, քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։

Այս խորագրի վերջին նյութերը