Լրահոս

12.01.2010 16:55


Կա՞ն արդյոք հիմքեր՝ Գյումրում բնակարանաշինությունը դադարեցնելու համար

Գյումրիում «Գլենդել հիլզ» կազմակերպության կողմից անօթևանների համար իրականացվող բանակարանաշինության հետ կապված՝ «7օր»-ին մտահոգություներ է հայտնել «Շիրակ» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը: Վերջինիս կարծիքով Գյումրիում տարածված այն խոսակցություները, թե Մուշ-2 թաղամասում կառուցվող շենքերը անորակ են և որոշ ստանդարտների չեն համապատասխանում, հնարավոր է, որ միտումնավոր են արվում:

«Հասարակությունը մտահոգություններ ունի այդ շենքերի որակի առումով, իսկ իշխանությունների կողմից արձագանք չկա: Ես դիտավորություն եմ տեսնում մի քանի պատաճառով: Նախ, որ անօթևանները գլուխ չջարդեն բնակարնների համար, կամ ինչ-որ հետին միտք կա որակի պատճառով շինարարությունը դադարցենելու,-ասել է Վահան Թումասյանը՝ շարունակելով,-իշախանությունն այսօր պետք է շուտափույթ, այս հարցերին վերջակետ դնելու համար, հրապարակային մոնիտորինգի ենթարկի այդ շենքերի որակը՝ հատկապես սեյսմակայունության առումով: Հակառակ դեպքում տարածվող խոսակցությունները ձեռնտու են իշխանություններին՝ շինարարությունը կասեցնելու համար»:

Ըստ «Շիրակ» ՀԿ-ի նախագահի՝ ինքն իր կասկածների համար հիմք է ընդունել ոչ թե լրատվամիջոցների կամ տարբեր ՀԿ-ների ներկայացրած փաստերը, այլ անօթևանների շրջանում առկա խոսակցությունները:

«Խնդիրն  անօթևանների շրջանում առկա մտավախություններն են, որոնց սկզբնաղբյուր են  հանդիասնում հենց տվյալ շինարարությունում ընդգրկված գյումրեցի բանվորները, որը ըստ իս ուշադրության արժանի աղբյուր է»,-նշել է Վահան Թումասյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ առաջիկայում այս թեմայով պատրաստվում է  բաց նամակ հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետին:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը