Մարտի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի բակում այրվել է 70 քմ խոտածածկույթ, կուտակված վառելափայտ (0.3 խմ) և շինարարական տախտակ (12 գմ), Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Գլաձորյան փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկին հարակից այգում՝ մոտ 800 քմ բուսածածկույթ (80 հատ խաղողի վազ) և 1 տանձենի՝ մասնակի, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի մոտակայքում՝ մոտ 6000 քմ, Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 6-րդ կմ-ին՝ 4000 քմ չոր խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում