Լրահոս

14.03.2017 09:40


Պայթյուն Վանաձոր քաղաքում (լրացված)

Պայթյուն Վանաձոր քաղաքում (լրացված)

Մարտի 13-ին՝ ժամը 18:00-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 77 շենքի շքամուտքում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ շենքի 2-րդ շքամուտքի 1-ին հարկի պատին ամրացված փոստարկղում տեղի է ունեցել պայթյուն. տուժածներ չկան:

Պայթյունի հետևանքով մասամբ փլուզվել է շքամուտքի և դրան կից գեղեցկության սրահի միջնապատը, վնասվել են շքամուտքի դռները և հարակից տարածքի ապակիներ:

Փրկարարները տարհանել են շենքի բնակիչներին, գեղեցկության սրահի աշխատակիցներին և ոստիկանության աշխատակիցների հետ սահմանազատել տարածքը:

Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորական վաշտի ծառայողներն իրականացրել են տարածքի հետախուզում. պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը