Լրահոս

13.03.2017 17:38


ՃՏՊ Բերդ-Այգեպար ավտոճանապարհին (լրացված)

ՃՏՊ Բերդ-Այգեպար ավտոճանապարհին (լրացված)

Մարտի 13-ին՝ ժամը 16:06-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-36 ավտոճանապարհի Բերդ-Այգեպար հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 35 QS 470 (վարորդ՝ 1973 թ. ծնված Հ. Ս.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 35 OT 494 (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Դ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ. Ս.-ը և Ա. Դ.-ը տեղափոխվել են Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա. Դ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը