Լրահոս

13.03.2017 17:36


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Մարտի 13-ին՝ ժամը 14:01-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Րաֆֆու փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 QV 847 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Մարտի 13-ին՝ ժամը 00:58-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի մոտակայքում «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել «Opel Corsa» մակնիշի 32 OS 151 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը