Լրահոս

13.03.2017 20:35


Թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում դրամապանակ էր գողացել

Թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում դրամապանակ էր գողացել

Մարտի 11-ին՝ ժամը 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում 1959 թ. ծնված Մարջիկ Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

***
Մարտի 11-ին՝ ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում 1984 թ. ծնված Նարե Հ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ և նույնականացման քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը