Լրահոս

13.03.2017 21:55


Պատժի կրումից խուսափելու մեղադրանքով

Պատժի կրումից խուսափելու մեղադրանքով

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 11-ին՝ ժամը 10.05-ին, Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի «Կանակա 40» շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Սերժիկ Ա.-ն, որը մարտի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին /4 դրվագ/, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին /17 դրվագ/ կետերի մեղադրանքներով` պատժի կրումից խուսափելու համար:

***
Ոստիկանության Տարոնի և Ստեփանավանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 11-ին՝ ժամը 10.40-ին, Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի 11 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և Տարոնի բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Կարեն Գ.-ն, որը մարտի 7-ից Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին /4 դրվագ/, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին /17 դրվագ/ կետերի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը