Լրահոս

13.03.2017 16:49


Մարտի 10-13-ը բացահայտվել է գողության 33 դեպք

Մարտի 10-13-ը բացահայտվել է գողության 33 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 10-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 22-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 3 և թմրամիջոցի հայտնաբերման 7 դեպք:
Բացահայտվել է գողության 33, խարդախության 7, խուլիգանության 2, կողոպուտի և համակարգչային հանցագործության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը