Լրահոս

13.03.2017 22:20


Մայրը ներկայացրել է որդու, որդին՝ հորը պատկանող զենք-զինամթերքը

Մայրը ներկայացրել է որդու, որդին՝ հորը պատկանող զենք-զինամթերքը

Մարտի 11-ին՝ ժամը 17.25-ին, 1950 թ. ծնված Սաթիկ Բ.-ից ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց տան խորդանոցը դասավորելիս զինամթերք է գտել:
Մեկնած օպերատիվ խմբին Սաթիկ Բ.-ն ներկայացրել է նռնակ, նռնակի պայթուցիչ, փամփշտատուփ, որի մեջ եղել է 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և հայտնել, որ զինամթերքը պատկանել է ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած որդուն /մահացել է 2004 թ./:

***
Մարտի 11-ին՝ ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներից մեկին է զանգահարել 1979 թ. ծնված Կամո Հ.-ն և հայտնել, որ իրենց խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս զինամթերք է հայտնաբերել:
Կամո Հ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին ներկայացրել է 1 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, ինքնաձիգի 120 փամփուշտ և հայտնել, որ զինամթերքը պատկանել է ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած հորը /մահացել է 2016 թ./:

Այս խորագրի վերջին նյութերը