Լրահոս

04.12.2010 11:06


Վազգեն Խաչիկյանը հո «Wikileaks» չէ՞

Վազգեն Խաչիկյանը հո «Wikileaks» չէ՞

Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել, թե Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը սենսացիոն հայտարարություն է անելու Վերահսկիչ պալատի մասին։ Ըստ այդ տեղեկության՝ երկուշաբթի օրը Վերահսկիչ պալատում քննարկվելու են Սոցապ ծառայությունում հայտնաբերված խախտումները, և այդ քննարկմանը մասնակցելու է նաև ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Նշվում է նաև, որ նա մտերիմների նեղ շրջանակում խոստացել է իր համար տհաճ ելքի դեպքում ավելի սենսացիոն հայտարարություն անել, քան Սպարտակ Մելիքյանը, և ապացույցը մեկ զանգից հետո կհայտնվի  «youtube-ում»։

Այս հրապարակման կապակցությամբ «7օր»-ը պարզաբանումներ է խնդրել անձամբ Վազեն Խաչիկյանից։

-Մենք հո «Wikileaks» չե՞նք,-պատասխանել է նա՝ հերքելով այդ տեղեկությունը։-Բայց ի՞նչ ապացույց պետք է ունենամ ընդդեմ Վերահսկիչ պալատի։ Ի՞նչ պետք է հրապարակեմ։ Ինչի՞ պետք է այդպիսի բաներ ասեն։ Այդպիսի բան չկա, չգիտեմ՝ որտեղից են հրապարկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը