Ընտրությունների ժամանակ հաճախակի են հանդիպում դեպքերը, երբ անձինք իրենց անձնագրերը ներկայացնում են որևէ երկրի դեսպանատուն, որպեսզի ստանան մուտքի վիզա կամ անձնագիրը թողել են մեկ այլ տեղ և ներկայանալով անձնագրային ծառայություն պահանջում են անձը հավաստող ժամանակավոր վկայական:
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ՝ անձի ինքնությունը հավաստող ժամանակավոր վկայական ԲԱՑԱՌԱՊԵՍ տրվում է 2 դեպքում, 1) երբ անձը կորցրել է անձնագիրը կամ նույնականացման քարտը և գրավոր դիմում է անձնագրային ծառայությանը (ընդ որում կորած անձնագիրը անվավեր ճանաչելուց հետո տվյալները տեղադրվում են ՍԷԿՏ համակարգ), 2) երբ անձը դիմում է անձնագիրը կամ նույնականացման քարտը փոխանակելու համար և մինչ նորը ստանալը իրեն անհրաժեշտ է նշված ժամկետով ժամանակավոր վկայական: Այն անձինք, ովքեր պլանավորել են ճամփորդել և ընտրության օրը իրենց անձնագիրը գտնվելու է դեսպանատանը, խորհուրդ է տրվում նախապես դիմել և ստանալ նույնականացման քարտ, քանի որ այն դեսպանատան կողմից չի պահանջվում և նույնականացման քարտով նույնպես անձը կարողանալու է մասնակցել քվեարկությանը:
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրական գործընթացների շրջանակներում բազմիցս են եղել շահագրգիռ անձանց, լրատվական միջոցների հարցումները՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, մարզերում իրականացված հաշվառումների վերաբերյալ:
1. Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել էր տեղեկատվություն, թե իբր Զեյթունի ուսանողական հանրակացարանում մի քանի օրվա ընթացքում հաշվառվել են թվով 1.000 քաղաքացիներ: Լրատվական ծառայություններից մեկի պահանջով ուսումնասիրվեց 2017թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ 6 հասցեում իրականացված հաշվառումները: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել էր ընդամենը 8 հաշվառում, այդ թվում մեկ անչափահաս երեխայի՝ ծնված 2002թ.: 2. Զանգվածային լրատվության միջոցներով փետրվարի ամսին տարածվել էր տեղեկատվություն, թե իբր Մասիսի գյուղերից մարդիկ են տեղափոխում Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի անձնագրային բաժին, ենթադրաբար կրկնակի քվեարկության միտումով (ընդ որում գնահատական էր տրվել, որ տեղափոխվողները Գազել մակնիշի մարդատար ավոտմեքենաներով են եկել): Ստուգմամբ գեթ մեկ Մասիսի բնակչի տվյալ չհայտնաբերվեց, ով տվյալ օրերի ընթացքում հաշվառվել էր նշված վարչական շրջանում: 3. 2017 թվականի փետրվարի 15-ին ստացվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցումը, որով պահանջվում էր տրամադրել տեղեկատվություն 2017թ. հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում Լուռու մարզի համայնքներում հաշվառում չունեցող անձանց քանակը, ովքեր հաշվառվել են նշված մարզում: Ստուգմամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով 182 անձինք հաշվառվել են Լոռու մարզում: 4. Լրատվական կայքերից մեկի 21.02.2017թ. հարցմամբ պահանջվել էր տրամադրել տեղեկատվություն Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացված հաշվառումների վերաբերյալ: Ստուգմամբ պարզվել է, որ՝ 2017թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով 362 ՀՀ քաղաքացի հաշվառվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչության պետական ռեգիստրի նոր հաշվառման հասցեով՝ միաժամանակ դուրս գրվելով նախկին հասցեի հաշվառումից: Համեմատություն կատարելու համար ընտրվել է նաև 2016թ. նույն ժամանակահատվածը. 2016թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում 2016թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով 274 ՀՀ քաղաքացի հաշվառվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչության պետական ռեգիստրի նոր հաշվառման հասցեով՝ միաժամանակ դուրս գրվելով նախկին հասցեի հաշվառումից (2016թ. թվային վերլուծության համար ևս ընտրվել է նույն թվականի ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող անձանց, համարժեք համեմատություն կատարելու նպատակով): Ընդ որում, 2017թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում հաշվառված թվով 362 անձանցից 110-ը վերահաշվառվել են իրենց նախկին բնակության վայրի հասցեով՝ զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ, իսկ 114-ը փոխել են իրենց հաշվառման հասցեն նույն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: 2016թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ վերահաշառված անձանց թիվը կազմում է 40: Նույնիսկ պարզ համեմատություն կատարելիս ակնհայտ է, որ հաշառումների ուռճածված լինելու մասին խոսք անգամ չի կարող գնալ, քանի որ զորացրված անձանց տվյալները հաշվառվողների քանակից հանելու դեպքում 2016-2017թթ. նույն ժամանակահատվածի համար ստացվում է 252-234 հարաբերակցություն: 5. Փետրվար ամսին ստացվել են շահագրգիռ անձանց կողմից ահազանգեր, թե իբր Երևան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Վանաձոր և Մասիս քաղաքներում յուրաքանչյուրում իրականացվել են հազարավոր հաշվառումներ: Յուրաքանչյուր ահազանգի հետքերով իրականացվել են ստուգումներ: ա) 01.02.17թ.-15.02.17թ Արաբկիրի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 168 հաշվառում: 168 հաշվառումից 1) 49-ը- հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ, 2) 38-ը - Արաբկիր համայնքի մեկ այլ հասցեից, 3) 13-ը- ոստիկանության կողմից ստուգմամբ, 4) 45-ը -սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ, 5) 10-ը- որպես սեփականատեր սեփականության վկայականով, 6) 6-ը- հաշվառում չեն ունեցել, 7) 7-ը- ունեցել են օտարերկրյա պետության հաշվառում: բ) 01.02.17թ.-15.02.17թ Քանաքեռ-Զեյթունի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 121 հաշվառում: 121 հաշվառումից 1) 34-ը- հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ, 2) 33-ը - Քանաքեռ-Զեյթունի համայնքի մեկ այլ հասցեից, 3) 31-ը- ոստիկանության կողմից ստուգմամբ, 4) 10- սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ, 5) 10-ը- որպես սեփականատեր սեփականության վկայականով, 6) 3-ը- ունեցել են օտարերկրյա պետության հաշվառում: գ) 01.02.2017թ.-14.02.2017թ. Վանաձոր քաղաքի երկու անձնագրային ծառայությունների կողմից իրականացվել են թվով 165 հաշվառում: 165 հաշվառումից՝ 1) 52-ը հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ (կան նաև այլ տարիների զորացրվածներ, ովքեր ժամանակին չեն վերահաշվառվել, 2) 81-ը Վանաձոր քաղաքի մեկ այլ հասցեից, 3) 27-ը Լոռու մարզի մեկ այլ համայնքից, 4) 4-ը այլ մարզերից, 5) 1-ը ունեցել է Ուկրաինայի հաշվառում: դ) 01.02.2017թ.-17.02.2017թ. Մասիս քաղաքի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 194 հաշվառում (Մասիսի քաղաքում և գյուղական բոլոր համայնքներում): 1) 86-ը հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ, 2) 56-ը մարզի ներսում, 3) 44-ը այլ մարզերից և Երևանից, 3) 3-ը հաշվառում չեն ունեցել, 4) 5-ը ունեցել են օտարերկյա պետության հաշվառում: Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ ենք համարում նշել, որ հաշվառման գործընթացն իրականացվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ոստիկանության կողմից փաստացի բնակության հանգամանքը ստուգելու եղանակով գործընթացը կազմակերպելիս ստուգումներն իրականացվում են խստացված ռեժիմով:
Ոստիկանությունը՝ համապետական ընտրություններին ընդառաջ
Ընտրությունների ժամանակ հաճախակի են հանդիպում դեպքերը, երբ անձինք իրենց անձնագրերը ներկայացնում են որևէ երկրի դեսպանատուն, որպեսզի ստանան մուտքի վիզա կամ անձնագիրը թողել են մեկ այլ տեղ և ներկայանալով անձնագրային ծառայություն պահանջում են անձը հավաստող ժամանակավոր վկայական:
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ՝ անձի ինքնությունը հավաստող ժամանակավոր վկայական ԲԱՑԱՌԱՊԵՍ տրվում է 2 դեպքում,
1) երբ անձը կորցրել է անձնագիրը կամ նույնականացման քարտը և գրավոր դիմում է անձնագրային ծառայությանը (ընդ որում կորած անձնագիրը անվավեր ճանաչելուց հետո տվյալները տեղադրվում են ՍԷԿՏ համակարգ),
2) երբ անձը դիմում է անձնագիրը կամ նույնականացման քարտը փոխանակելու համար և մինչ նորը ստանալը իրեն անհրաժեշտ է նշված ժամկետով ժամանակավոր վկայական:
Այն անձինք, ովքեր պլանավորել են ճամփորդել և ընտրության օրը իրենց անձնագիրը գտնվելու է դեսպանատանը, խորհուրդ է տրվում նախապես դիմել և ստանալ նույնականացման քարտ, քանի որ այն դեսպանատան կողմից չի պահանջվում և նույնականացման քարտով նույնպես անձը կարողանալու է մասնակցել քվեարկությանը:
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրական գործընթացների շրջանակներում բազմիցս են եղել շահագրգիռ անձանց, լրատվական միջոցների հարցումները՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, մարզերում իրականացված հաշվառումների վերաբերյալ:
1. Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել էր տեղեկատվություն, թե իբր Զեյթունի ուսանողական հանրակացարանում մի քանի օրվա ընթացքում հաշվառվել են թվով 1.000 քաղաքացիներ: Լրատվական ծառայություններից մեկի պահանջով ուսումնասիրվեց 2017թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ 6 հասցեում իրականացված հաշվառումները: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել էր ընդամենը 8 հաշվառում, այդ թվում մեկ անչափահաս երեխայի՝ ծնված 2002թ.:
2. Զանգվածային լրատվության միջոցներով փետրվարի ամսին տարածվել էր տեղեկատվություն, թե իբր Մասիսի գյուղերից մարդիկ են տեղափոխում Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի անձնագրային բաժին, ենթադրաբար կրկնակի քվեարկության միտումով (ընդ որում գնահատական էր տրվել, որ տեղափոխվողները Գազել մակնիշի մարդատար ավոտմեքենաներով են եկել): Ստուգմամբ գեթ մեկ Մասիսի բնակչի տվյալ չհայտնաբերվեց, ով տվյալ օրերի ընթացքում հաշվառվել էր նշված վարչական շրջանում:
3. 2017 թվականի փետրվարի 15-ին ստացվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցումը, որով պահանջվում էր տրամադրել տեղեկատվություն 2017թ. հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում Լուռու մարզի համայնքներում հաշվառում չունեցող անձանց քանակը, ովքեր հաշվառվել են նշված մարզում: Ստուգմամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով 182 անձինք հաշվառվել են Լոռու մարզում:
4. Լրատվական կայքերից մեկի 21.02.2017թ. հարցմամբ պահանջվել էր տրամադրել տեղեկատվություն Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացված հաշվառումների վերաբերյալ:
Ստուգմամբ պարզվել է, որ՝
2017թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով 362 ՀՀ քաղաքացի հաշվառվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչության պետական ռեգիստրի նոր հաշվառման հասցեով՝ միաժամանակ դուրս գրվելով նախկին հասցեի հաշվառումից:
Համեմատություն կատարելու համար ընտրվել է նաև 2016թ. նույն ժամանակահատվածը.
2016թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում 2016թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով 274 ՀՀ քաղաքացի հաշվառվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչության պետական ռեգիստրի նոր հաշվառման հասցեով՝ միաժամանակ դուրս գրվելով նախկին հասցեի հաշվառումից (2016թ. թվային վերլուծության համար ևս ընտրվել է նույն թվականի ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող անձանց, համարժեք համեմատություն կատարելու նպատակով):
Ընդ որում, 2017թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում հաշվառված թվով 362 անձանցից 110-ը վերահաշվառվել են իրենց նախկին բնակության վայրի հասցեով՝ զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ, իսկ 114-ը փոխել են իրենց հաշվառման հասցեն նույն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
2016թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ վերահաշառված անձանց թիվը կազմում է 40:
Նույնիսկ պարզ համեմատություն կատարելիս ակնհայտ է, որ հաշառումների ուռճածված լինելու մասին խոսք անգամ չի կարող գնալ, քանի որ զորացրված անձանց տվյալները հաշվառվողների քանակից հանելու դեպքում 2016-2017թթ. նույն ժամանակահատվածի համար ստացվում է 252-234 հարաբերակցություն:
5. Փետրվար ամսին ստացվել են շահագրգիռ անձանց կողմից ահազանգեր, թե իբր Երևան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Վանաձոր և Մասիս քաղաքներում յուրաքանչյուրում իրականացվել են հազարավոր հաշվառումներ:
Յուրաքանչյուր ահազանգի հետքերով իրականացվել են ստուգումներ:
ա) 01.02.17թ.-15.02.17թ Արաբկիրի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 168 հաշվառում:
168 հաշվառումից
1) 49-ը- հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ,
2) 38-ը - Արաբկիր համայնքի մեկ այլ հասցեից,
3) 13-ը- ոստիկանության կողմից ստուգմամբ,
4) 45-ը -սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ,
5) 10-ը- որպես սեփականատեր սեփականության վկայականով,
6) 6-ը- հաշվառում չեն ունեցել,
7) 7-ը- ունեցել են օտարերկրյա պետության հաշվառում:
բ) 01.02.17թ.-15.02.17թ Քանաքեռ-Զեյթունի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 121 հաշվառում:
121 հաշվառումից
1) 34-ը- հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ,
2) 33-ը - Քանաքեռ-Զեյթունի համայնքի մեկ այլ հասցեից,
3) 31-ը- ոստիկանության կողմից ստուգմամբ,
4) 10- սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ,
5) 10-ը- որպես սեփականատեր սեփականության վկայականով,
6) 3-ը- ունեցել են օտարերկրյա պետության հաշվառում:
գ) 01.02.2017թ.-14.02.2017թ. Վանաձոր քաղաքի երկու անձնագրային ծառայությունների կողմից իրականացվել են թվով 165 հաշվառում:
165 հաշվառումից՝
1) 52-ը հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ (կան նաև այլ տարիների զորացրվածներ, ովքեր ժամանակին չեն վերահաշվառվել,
2) 81-ը Վանաձոր քաղաքի մեկ այլ հասցեից,
3) 27-ը Լոռու մարզի մեկ այլ համայնքից,
4) 4-ը այլ մարզերից,
5) 1-ը ունեցել է Ուկրաինայի հաշվառում:
դ) 01.02.2017թ.-17.02.2017թ. Մասիս քաղաքի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 194 հաշվառում (Մասիսի քաղաքում և գյուղական բոլոր համայնքներում):
1) 86-ը հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ,
2) 56-ը մարզի ներսում,
3) 44-ը այլ մարզերից և Երևանից,
3) 3-ը հաշվառում չեն ունեցել,
4) 5-ը ունեցել են օտարերկյա պետության հաշվառում:
Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ ենք համարում նշել, որ հաշվառման գործընթացն իրականացվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ոստիկանության կողմից փաստացի բնակության հանգամանքը ստուգելու եղանակով գործընթացը կազմակերպելիս ստուգումներն իրականացվում են խստացված ռեժիմով: