Լրահոս

12.03.2017 14:15


Քաղաքացին ընկել է էլեկտրաքարշի տակ (լրացված)

Քաղաքացին ընկել է էլեկտրաքարշի տակ (լրացված)

Մարտի 11-ին՝ ժամը 19.29-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի 2835 ուղեկալում՝ Արմավիր-Արագածոտն հատվածի Մրգաշատ գյուղի մոտակայքում, քաղաքացին ընկել է էլեկտրաքարշի տակ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 1931 թ. ծնված Մ. Պ.-ը ընկել է էլեկտրաքարշի տակ։

Փրկարարները Մ․Պ.-ի դին հանձնել են շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներին։

Այս խորագրի վերջին նյութերը