Լրահոս

12.03.2017 12:20


«Հակառակորդ երկիրը կրկին փորձել է արձանագրված միջադեպը բարդել արցախյան զինուժի վրա

«Հակառակորդ երկիրը կրկին փորձել է արձանագրված միջադեպը բարդել արցախյան զինուժի վրա

Արցախի ՊՆ-ն հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մարտի 11-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե, իբր, հայկական կողմի հրետակոծության արդյունքում մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Չինգիզ Հասանալի օղլու Աբասովը, ընդունեք որպես հակառակորդի բանակում, ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում, մահվան ելքով արձանագրված հերթական դեպք:

Նման ապատեղեկատվություն տարածելով՝ հակառակորդ երկիրը եւս մեկ անգամ անհաջող կերպով փորձել է սեփական բանակում առկա արատավոր բարքերի հետեւանքով արձանագրված միջադեպը բարդել արցախյան զինուժի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը