Լրահոս

11.03.2017 10:12


Հայտնաբերվել է առանց թույլտվության գործող արտադրամաս

Հայտնաբերվել է առանց թույլտվության գործող արտադրամաս

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն օրերս, սննդի շղթայի օպերատորներին հաշվառելու նպատակով կատարած շրջայցի ընթացքում, Գյումրի քաղաքի Սունդուկյան 47 հասցեում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության գործող հացի և կիսաֆաբրիկատների արտադրամաս:

Արտադրամասը գործել է խիստ հակահիգիենիկ պայմաններում. արտադրվել է 3 տեսակի հաց և լավաշ, իսկ կիսաֆաբրիկատների արտադրամասը, որտեղ առկա է եղել մսեղիք և կիսաֆաբրիկատների արտադրության համար անհրաժեշտ պարագաներ, տվյալ պահին չի գործել:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակիցների կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, տեղեկատվությունը փոխանցվել է նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը