Լրահոս

11.03.2017 10:10


«Opel Astra»–ն ամբողջությամբ այրվել է

«Opel Astra»–ն ամբողջությամբ այրվել է

Մարտի 11-ին՝ ժամը 04:19-ին, քաղաքացի Պինգոլթյանից ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի եկեղեցու մոտակայքում՝ ձորում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջրվեժ գյուղից դեպի Սովետաշենի ավտոճանապարհի մոտակայքում (գազալցակայանի մոտակայք)՝ ձորում, այրվում է «Opel Astra» մակնիշի 34 VN 557 պետհամարանիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:59-ին, մարվել՝ 05:05-ին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մեկ տուժած հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը