Մարտի 10-ին՝ ժամը 12:15–ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 1 փողոցի թիվ 2 նրբանցքի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ս. թ. մարտի 8-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, փլուզվել է տան 2-րդ հարկում գտնվող բաղնիքի հատակը (մոտ 12 քմ) և բաց պատշգամբի հատակի մի հատվածը (մոտ 6 քմ):
Տվյալ պահին բաղնիքում գտնվող Ա. Կ.-ը (ծնված 1985 թ.) փլուզման հետևանքով ընկել է ներքև և ստացել կրծքավանդակի սալջարդ:
Տուժածը տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ստեղծվել է հանձնաժողով հասցված վնասի չափը ճշտելու և մարզպետարան ներկայացնելու համար:
Փլուզում Մալիշկա գյուղում (լրացված)