Լրահոս

09.03.2017 19:50


Թիվ 75ա երթուղու միկրոավտոբուսում դրամապանակ էր գողացել

Թիվ 75ա երթուղու միկրոավտոբուսում դրամապանակ էր գողացել

Փետրվարի 14-ին՝ ժամը 23-ին, 1989 թ. ծնված Անժելա Պ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 75ա երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ, անձնագիրը, սոցքարտը, բանկային և զեղչի քարտեր:
Օրերս ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1951 թ. ծնված Մնացական Գ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը