Լրահոս

12.01.2010 15:49

Թուրքիայի վարչապետը Ռուսաստանից կժամանի Հայաստա՞ն

«Ադրբեջանի համար ամենակարևորն այն է, որ Էրդողանը Մոսկվա այցելությունից հետո մտադիր է այցելել Հայաստան»,- «APA» գործակալության փոխանցմամբ այս մասին ասել է Ռուսաստանում իսլամական կոմիտեի նախագահ,  ադրբեջանցի քաղաքագետ Հեյդար Ջեմալը։

Նա նշել է, թե այդ մասին իրեն հայտնի է դարձել հուսալի աղբյուրներից՝ հավելելով, որ ՌԴ արտգործնախարարի Հայաստան այցելելուց հետո, Էրդողանի Երևան ժամանելու պատճառն այն է, որ մեծ խնդիր կա՝ կապված 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման հետ։

«Ամենագլխավորը Իրանի հետ խնդրահարույց փոխհարաբերություններն են, քրդական հարցը և, իհարկե, Ղարաբաղի հետագա ճակատագրի քննարկումը»,- ասել է Հ. Ջեմալը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։