Լրահոս

09.03.2017 15:10


3, 5 և 7 տարեկան երեխաները մկնդեղ են կերել ու թունավորվել

3, 5 և 7 տարեկան երեխաները մկնդեղ են կերել ու թունավորվել

Մարտի 8-ին՝ ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2010 թ. ծնված Էմմա Ղ.-ն, 2012 թ. ծնված Նարե Ղ.-ն և 2014 թ. ծնված Աշոտ Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերո նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 15.00-ի սահմաններում, իրենց պապի՝ 1939 թ. ծնված Մնաց Ա.-ի տանը` պատահաբար մկնդեղ ուտելու հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը